Պատմության էջերից
Մարդկության ամենահայտնի համաճարակները

Մարդկությունն իր պատմության տարբեր փուլերում կանգնել է լուրջ խնդիրների առջև: Դրանցից են նաև համաճարակները: 1770-ին Մոսկվայում ժանտախտի մի քանի դեպք հայտնաբերվեց: Այդ մի քանի դեպքերը 1771-ին վերածվեցին աղետի` ժանտախտի համաճարակի: Կառավարությունը փորձեց ինչ-որ բան ձեռնարկել ահավոր հիվանդության տարածումը կասեցնելու համար: Օրինակ` հիվանդի ընտանիքին պատկանող կահ-կարասին վառեցին` առանց փոխհատուցման տարբերակը դիտարկելու հնարավորության: Փակեցին հասարակական բաղնիքները, ինչը զայրացրեց առանց այդ էլ չարացած բնակիչներին: Ի վերջո, երկիրը տնտեսական ծանր վիճակի առաջ կանգնեց. պակասեց սնունդը, մարդիկ դուրս եկան փողոց` սպանելու ու թալանելու: 1771-ի սեպտեմբերի 17-ին մոտավորապես 1000 մարդ հավաքվեց Սպասսկու դարպասների մոտ` պահանջելով դադարեցնել կարանտինը: Բանակը վճռական պատասխան տվեց. մոտավորապես 300 բողոքարար բանտ նետեցին: Դրանից հետո, այնուամենայնիվ, իշխանությունները, որքան էլ տարօրինակ է, սկսեցին սնունդ բաժանել, քաղաքի բնակիչներին աշխատանքի տեղավորել: Ի վերջո, հուզումը հանդարտվեց:
Մեծ Ժանտախտը Լոնդոնում
Լոնդոնում ժանտախտի համաճարակն ընդամենը մեկ տարում 100 հազար մարդու կյանք խլեց. այն ժամանակների համար` հսկայական թիվ, Լոնդոնի բնակչության մոտավորապես հինգերորդ մասը: Ժամանակակից գիտնականները կարողացել են պարզել, որ Մեծ Ժանտախտի տարածման պատճառը հակասանիտարական պայմանների հետևանքով տարածվող այտուցային ժանտախտի (գեղձուռուցք) հարուցիչն էր: Լոնդոնի մեծ ժանտախտը մասշտաբով ավելի փոքր էր, քան Սև մահ կոչված համաճարակը, որը 1347-1353 թթ. ավելի քան մեկ մլն եվրոպացու կյանք խլեց: Այդ սարսափելի հիվանդության գլխավոր ախտանշանն արյունահոսող խոցերն էին ու բարձր ջերմությունը: Պատմաբանների կարծիքով` Սև մահը 75-200 մլն մարդու կյանք խլեց: Եվրոպան ամայացավ: Հիվանդության վերջին բռնկումը տեղի է ունեցել 1600-ականներին, Լոնդոնում:
Բյուզանդական մահաբեր խոց կամ Հուստինիանոսի ժանտախտ
Գեղձուռուցքը ո՛չ միայն լոնդոնցիներին է ախտահարել, այլև մ.թ. 541-542 թթ. Բյուզանդական կայսրության բնակչությանը: Այդ համաճարակի սոցիալական ու տնտեսական հետևանքները համեմատելի են Սև մահի հետ, որը հնձեց յուրաքանչյուր երրորդ բնակչին: Սակայն բյուզանդական համաճարակը տարբերվում է Սև Ժանտախտից: Բանն այն է, որ մ.թ. VI դարում բյուզանդական ժանտախտը Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան մինչև Իռլանդիա ախտահարած համաճարակի ընդամենը մի մասն էր: Համաճարակը յուրաքանչյուր սերնդի հետ վերադառնում էր մինչև մ.թ. 750 թվականը: Անտարակույս, կարելի ասել, որ VI դարի համաճարակը հսկայական ազդեցություն է ունեցել մարդկության ամբողջ պատմության վրա: Հին ժամանակներում ժանտախտը տարածվում էր ինչպես պանդեմիա (աշխարհավարակ):
Ծաղիկ
Այսօր այդ հիվանդությունը հաղթահարված է: Սակայն անցյալում ծաղիկ հիվանդության պարբերաբար կրկնվող համաճարակներն ամայացրել էին մոլորակը: Մի վարկածի համաձայն` այս հիվանդությունն է ինկերի ու ացտեկների քաղաքակրթության վախճանի պատճառը: Կարծիք կա, որ հիվանդությունից թուլացած ցեղերը չկարողացան իրենց պաշտպանել իսպանական զորքերի հարձակումներից: Այսօր ծաղիկ հիվանդության համաճարակ գրեթե չկա: Սակայն ժամանակին այն չխնայեց Եվրոպան: XVIII դարում հիվանդության բռնկման հետևանքով 60 մլն մարդ մահացավ:
Խոլերայի 7 պանդեմիաները` 1816-1960 թթ.
Առաջին դեպքերն արձանագրվել են Հնդկաստանում ու վարակման գլխավոր պատճառը կյանքի հակասանիտարական պայմաններն էին: Այն ժամանակ խոլերայից 40 մլն մարդ մահացավ: Քիչ մահեր չեն եղել նաև Եվրոպայում: Ներկայիս բժշկությունը գործնականում հաղթել է երբեմնի մահաբեր հիվանդությանը: Ու միայն հազվադեպ ու բարձիթողի հիվանդության դեպքում է այն մահվան ելքով ավարտվում:
Բծավոր տիֆ. բնորոշ է նրանով, որ զարգանում է միայն նեղ, խիտ պայմաններում: Միայն XX դարում այդ հիվանդությունից մահացել է 1 մլն մարդ: Հաճախ բծավոր տիֆի բռնկում է եղել ռազմաճակատներում, համակենտրոնացման ճամբարներում:
Երրորդ համաճարակը
Սա արդեն մեր ժամանակներից է.1855-ին այն սկսվել է Չինաստանի Յաննան նահանգից: Կարճ ժամանակահատվածում ժանտախտը Չինաստանում ու Հնդկաստանում սպանեց ավելի քան 12 մլն մարդ: Գիտնականները կարծում են, որ այդ համաճարակի արձագանքները նույնիսկ 1959-ին են զգացվել. տարեկան ժանտախտով վարակման 200 դեպք էր արձանագրվում:
Սև մահ
Սև մահ, որ հայտնի է նաև մեծ Ժանտախտ կամ գեղձախտ անվանումներով. մարդկության պատմության ամենասև էջերից է: Տվյալ հիվանդության հարուցիչը Yersinia pestis-ն է:
Որոշ պատմաբաններ կարծում են, որ այն սկիզբ է առել Չինաստանում ու Կենտրոնական Ասիայում 1320-1330 թթ., ու մի քանի տարում առևտրային քարավաններն ու զինվորներն այն տարածել են ամբողջ մայրցամաքում, ներառյալ` Ղրիմը: Տեղեկություններ կան, որոնք խոսում են այն մասին, որ այդ համաճարակն իր մահացու երթը սկսել է հենց Ղրիմից, ապա տարածվել Արևելյան Եվրոպայով ու Հյուսիսային Աֆրիկայով: Այդ համաճարակից մահացածների ընդհանուր թիվը միայն Եվրոպայում հասել է 25-30 մլն-ի:
Դրանից հետո համաճարակն ամեն նոր սերնդի հետ վերադարձել է մինչև 1700 թ: Այդ ընթացքում Եվրոպայում համաճարակի ավելի քան 100 բռնկում է եղել:
Ցանկացած համաճարակ նոր շրջադարձ է պատմության մեջ, քանի որ դրանց հետևանքով նման քանակով զոհերը չէին կարող աննկատ անցնել պատմության համար:
Հայտնի է, որ գրիպն այն հիվանդություններից է, որն անընդհատ փոփոխության է ենթարկվում է ու դա է պատճառը, որ դժվար է մեկընդմիշտ ազատվել այդ հիվանդությունից: Համաշխարհային պատմությանը գրիպի մի քանի համաճարակ է հայտնի, որոնք միլիոնավոր մարդկանց կյանք են խլել:
Իսպանական գրիպը` իսպանկան, Առաջին աշխարհամարտից հետո Եվրոպայի բնակչության համար հերթական ցնցումն էր: Այն մոլեգնեց 1918-ին ու համարվում է պատմության ամենամահասփյուռ համաճարակներից մեկը: Երկրագնդի բնակչության գրեթե 30%-ը վարակված էր այդ վիրուսով, որը մահացու ելքով ավարտվեց ավելի քան 100 մլն-ի համար: Եվրոպայում իսպանկան հնձում էր բոլորին անխտիր: Հասարակության մեջ խուճապից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ անում էր աղետի մասշտաբների մասին իրողությունը թաքցնելու համար: Ու միայն Իսպանիայում էր, որ համաճարակի մասին տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը: Դրա համար էլ ժողովուրդն անվանեց այն «իսպանկա»:
Առաջին համաշխարհային պատերազմում մահացավ 14 մլն մարդ, սակայն նույն ժամանակ իսպանկայից մահացավ 20 մլն մարդ: Հետագայում այդ գրիպի շտամը ստացավ H1N1 անվանումը:
Թռչնագրիպի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1878-ին: Այն ժամանակ Իտալիայում այն նկարագրել է Էդուարդո Պերոնչիտոն:
Ներկայիս H5N1 անվանումը վիրուսը ստացել է 1971-ին:
Իսկ այդ վիրուսով առաջինը 1997-ին Հոնկոնգից մեկ մարդ հիվանդացավ: Թռչնագրիպը հայտնի է նաև նորագույն պատմությանը: Այն ժամանակ այդ վարակը թռչնից փոխանցվում էր մարդուն: Հետո 18 մարդ վարակվեց, որոնցից 6-ը մահացան: Նոր բռնկում տեղի ունեցավ 2005-ին Թաիլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Կամբոջայում: 112 վարակվածներից մահացան 64-ը: Մինչև 2008 թ. այդ վարակը 227 կյանք խլեց: Ճիշտ է, այդ հիվանդությունը համաճարակ որակելը դեռ վաղ է, սակայն դրա վտանգի մասին մոռանալ երբեք չի կարելի, քանի որ մուտացիայի ենթարկված վիրուսներից մարդը դեռևս իմունիտետ չունի:
Խոզի գրիպը, նույն մեքսիկական կամ հյուսիսամերիկյան գրիպն այս հիվանդության տարատեսակ է: Հիվանդության պանդեմիա է հայտարարվել 2009-ին: Առաջին անգամ այն արձանագրվեց Մեքսիկայում, որից հետո սրընթաց սկսեց տարածվել ամբողջ աշխարհում` հասնելով անգամ Ավստրալիայի ափերը: Խոզի շտամն ամենահայտնի ու վտանգավոր գրիպի վիրուսն է: Գրիպի այդ տարատեսակը վտանգի 6-րդ աստիճան է ստացել:
Սակայն աշխարհում քիչ չեն նաև «կասկածամիտները», որոնք համաճարակին թերահավատությամբ են վերաբերվում ու ենթադրում, որ այդ հիվանդությունը դեղագործական ընկերությունների հետ դավադրություն է, որն իրականացվում է ԱՀԿ աջակցությամբ:
Այսօր ամենաահավորն Էբոլայի վարակն է: Առաջին դեպքերը գրանցվել են Գվինեայում, որից հետո այն արագ տարածվել է հարևան պետություններում` Լիբերիայում, Նիգերիայում, Սիեռա Լեոնեում ու Սենեգալում: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այսօր արդեն հաշվվում է 10 հազար վարակված, որոնց 50%-ն արդեն մահացել է:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Լեհ երկու բժիշկներ կարողացան խաբել նացիստներին ու փրկել 8000 հրեաների: Եվգենիուշ Լազովսկին ու Ստանիսլավ Մատուլևիչը օկուպացիայի ժամանակ «կեսաբանական զենքով» փրկեցին 8000 հրեայի: Նրանք բացահայտեցին, որ Proteus OX19 մեռյալ մանրէի պատվաստումից հետո տիֆի թեստավորման ժամանակ արյան հետազոտությունը կեղծ դրական արդյունք է տալիս: Դա իմանալով` նրանք որոշեցին Ռոզվադով քաղաքի լեհ բնակչությանը գաղտնի պատվաստել ու նրանց արյան նմուշներն ուղարկել նացիստներին: հետազոտություն կատարելով` գերմանացիները որոշեցին, որ քաղաքում տիֆի համաճարակ է, կարանտինի գոտի հայտարարեցին ու չհամարձակվեցին մտնել այնտեղ: Այդպիսով, այնտեղ բնակվող հրեա ազգաբնակչությունը փրկվեց նահատակվելուց:
Ծիծաղի համաճարակ
1962-ին Տանգանիկայում (ժամանակակից Տանզանիան) ծիծաղի համաճարակ բռնկվեց` վարակելով շուրջ 1000 մարդու: Այն սկիզբ առավ Կաշաշա գյուղի աղջիկների դպրոցում: Սկզբում ծիծաղ սկսվեց 3 աշակերտուհիների մոտ, որը տևեց մի քանի օր: Շուտով դպրոցը փակեցին, սակայն համաճարակը փոխանցվեց մոտակա գյուղերի 14 դպրոցների մյուս երեխաներին:
Այդ երևույթը` ծիծաղի նոպայանման վարակը, վերջնականապես մարեց առաջին դեպքի արձանագրումից 18 ամիս անց:

Կարդացեք նաև

Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...


«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...


Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...


1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...


1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...


Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...


Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...


Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...


Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...


ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...


Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...


Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...


Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...


Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...


Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն